· Դասական
Կամերային նվագախումբը կներկայացնի «Իտալական երաժշտությունը ֆիլմերում»
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note Italiane In Cinema) խորագրով երեկո։ Նախագիծն իրականացնում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։
Կհնչեն հայտնի ստեղծագործություններ՝ գրված բացառապես իտալացի հայտնի հեղինակների կողմից․ Էննիո Մորիկոնե, Նինո Ռոտա, Ջակոմո Պուչինի, Ռենատո Կարոսոնե, Տոմազո Ալբինոնի և այլք։
Համերգի ընթացքում կներկայացվեն սաունդթրեքեր «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Սարդ-մարդը», «Ուոլ Սթրիթի գայլը», «Տաղանդավոր պարոն Ռիփլին», «Մի անգամ Ամերիկայում» և այլ հայտնի ֆիլմերից։
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ընդլայնված կազմով), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։
Մենակատարներ՝ Տիգրան Մելքոնյան (տենոր), Ալբերտ Նավասարդյան (սաքսոֆոն), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Վահագն Վարդանյան (մելոդիկա, օկարինա, բլոկ ֆլեյտա, էլեկտրո դաշնամուր), Վարդան Գաբոյան (էլեկտրո կիթառ): Դիրիժոր՝ Վալտեր Սիվիլոտտի (Իտալիա):
Համերգի գլխավոր հովանավոր՝ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանություն: