Անցնել բովանդակությանը

· Դասական

Բարեգործական համերգ՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ

Բարեգործական համերգ՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ
«Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ` մարտի 2-ին կկայանա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը Երևանում։

Անվանի ջութակահարը հանդես կգա Շումանի Ջութակի կոնցերտի կատարմամբ։ Համերգի երկրորդ մասում կհնչի Բչամսի թիվ 4 սիմֆոնիան։ Բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Համերգը բարեգործական է, և ամբողջ հասույթը փոխանցվելու է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։