Պեկինում ավարտվեցին ՀԱՖՆ-ի հյուրախաղերը - Armenian National Music (anmmedia.am)
Պեկինում ավարտվեցին ՀԱՖՆ-ի հյուրախաղերը

Հրապարակվել է՝ Հնվ 12 2020, 09:33

Հեղինակ՝ ANM Media
Հունվարի 9-ին Պեկինի կատարողական արվեստի ազգային կենտրոնում տեղի ունեցավ Չինաստանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերի եզրափակիչ ելույթը։ Նվագախմբի շրջագայությունները սկսվել էին դեռ 2019 թ. դեկտեմբերի 27-ին՝ Շանհայի Մեծ թատրոնում։

Ընդհանուր առմամբ՝ ՀԱՖՆ-ը տասը համերգով ներկայացավ ինը քաղաքներում, այդ թվում՝ Պեկինի ազգային օպերայում։ Բոլոր համերգներին կատարվել են Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը, հատվածներ «Սպարտակ» և Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետներից։ Մի քանի համերգների ընթացքում նվագախմբին էր միացել չինացի կլարնետահար Թոնի Շենը, որը ՀԱՖՆ-ի հետ կատարել էր Մոցարտի կլարնետի և նվագախմբի համար գրված կոնցերտը:

Հյուրախաղերն իրականացան ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Armstrong International Music և Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ։