Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Շրջանառության մեջ է դրվել «Օհան Դուրյան-100» հուշադրամը

Շրջանառության մեջ է դրվել «Օհան Դուրյան-100» հուշադրամը
ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի սեպտեմբերի 13-ից շրջանառության մեջ է դրել «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամը: Ինչպես նշված է ԿԲ կայքում՝ հուշադրամի դիմերեսին պատկերված է Օհան Դուրյանի հեղինակած  «Ունիվերսալիզմ» ստեղծագործությունից  հատված  և նրա ստորագրությունը, դարձերեսին՝ մաեստրոյի դիմանկարը և նրա «խոսող» ձեռքերը: Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:  

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը`1000 դրամ
Մետաղը/հարգը`արծաթ 9250
Քաշը` 33,6 գ
Տրամագիծը` 40,0 մմ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը`ատամնավոր
Թողարկման քանակը`200 հատ