· Դասական
Հայաստանի կոմպոզիտորների միությունը նշում է 90-ամյա հոբելյանը
Մայիսի 19-ին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Բացման համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Նախագծի բացման համերգը տեղի է ունեցել Կոմպոզիտորների միության նորոգված համերգասրահում։ Կատարումներով հանդես են եկել Վանաձորի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկերչյան), ինչպես նաև Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Հովհաննես Մանուկյանը (երգեհոն), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա): Զուգահեռ ներկայացվել է նաև Կոմպոզիտորների միության պատմությունը։
ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը հյուրերին ողջունելիս ընդգծել է․ «Այս տարիների ընթացքում կերտվել է մի պատմություն, որը պատիվ է բերում թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին»։
Երեկոյի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Առաքելյանի (մշակում), Կոնստանտին Պետրոսյանի, Հայկուհի Հակոբյանի, Կոմիտաս-Ասլամազյանի, Երանյան-Սաթյանի ստեղծագործություններից:
Կառույցի 90-ամյակի և փառատոնի մեկնարկի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նա նշել է, որ Հայաստանի կոմպոզիտորների միության պատմությունը զուգադիպել է հայ ժողովրդի պատմությանը՝ ազգային վերելքներին, արհավիրքներին, հաղթանակներին ու անկումներին։ Փոխնախարարը բարձր է գնահատել այդ տարիներին միության նախագահների ազգանվեր գործունեությունը, որն իրականացվել է ոչ այնքան դյուրին պայմաններում. «Ուսումնասիրելով միության ղեկավարների կենսագրությունը՝ հասկանում ենք, որ այդ մարդիկ իրենց աշխատանքով, անցած ճանապարհով և որդեգրած արժեհամակարգով օրինակ են մեզ համար՝ աննահանջ ձգտումների, քաղաքացիական սխրանքների ու խիզախումների, հավատարմության։ Այս կառույցի պատմությունը հպարտության և արժանապատվության զգացում է ներշնչում»։
Լուսանկարը՝ ՀԿՄ-ի