Անցնել բովանդակությանը

· Դասական

Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին նվիրված համերգ՝ Մեծ Բրիտանիայում

Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին նվիրված համերգ՝ Մեծ Բրիտանիայում
«Կլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան` Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության հովանու ներքո, կազմակերպել են համերգ-ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին:

Համերգային ծրագիրը պատրաստել է տենոր և դիրիժոր Սիփան Օլահը՝ Բրիտանական լսարանին Հարությունյանի հոյակերտ ստողծագործությունները ներկայացնելու Համար: Միջոցառումը տեղի կունենա Քենսինգթոնի Էրլս Քորթ եկեղեցում՝ մայիսի 21-ին, ժամը 19:00-ին:

Ծրագրում՝ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, Էքսպրոմտ թավջութակի և նվագախմբի համար, երգչախմբային և մենակատար երգեր, գործիքային մենանվագներ:

Լեգենդար կոմպոզիտոր Հարությունյանի գլուխգործոցները կկատարեն Անի Բատիկյանը՝ ջութակ, Սիփան Օլահը՝ տենոր և դիրիժոր, Քրիստոֆեր Հեջեսը՝ թավջութակ, Հայարփի Եղիկյանը՝ սոպրանո, Նարինե Մսալխասյանը՝ սոպրանո, Մարիա Պալազյանը՝ դաշնամուր, Կլինգեն երգչախումբը։

Նկարների ցուցահանդեսը կներկայացնեն նկարիչներ Աննա Վիրաբյանը և Նարինե Մալխասյանը։