· Դասական
Չարենցավանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի հոբելյանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում հունիսի 18-ին տեղի կունենա «Արամ Խաչատրյան 120» խորագրով համերգ։ Այն կիրականացվի մեծանուն կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական միջոցառումների շրջանակում: Ելույթ կունենան Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) և դաշնակահար Վահագն Մարգարյանը։
Համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի № 3 Սիմֆոնիան («Սիմֆոնիա-պոեմ»)՝ գրված մեծ սիմֆոնիկ նվագախմբի, 15 մենակատար շեփորների և երգեհոնի համար և Ս. Ռախմանինովի դաշնամուրի 2-րդ կոնցերտը (մենակատար՝ Վահագն Մարգարյան):