Անցնել բովանդակությանը

· Դասական

Պետերբուրգում կնշվի Ա․ Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը

Պետերբուրգում կնշվի Ա․ Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը
Այսօր Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում  կնշվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը։ Միջոցառման շրջանակում ժամը  կցուցադրվի «Իրականացած երազանք» փաստագրական ֆիլմը, որը պատրաստել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողները։ Ֆիլմում ներկայացված են կոմպոզիտորի տուն-թանգարանի, ինչպես նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում պահվող նյութերը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը, տեսնել այն ռոյալը, որով Ռիմսկի-Կորսակովը պարապում էր իր տաղանդաշատ աշակերտի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հետ: Այնուհետև տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից: Համերգին մասնակցում են սոպրանո Հասմիկ Հարությունյանցը, ջութակահար Միխայիլ Ալեկսեևը և դաշնակահար Նատալյա Գավրիլովան։ 
Պետերբուրգում կնշվի Ա․ Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը · Armenian National Music