· Դասական
Բաբաջանյանի ու Սպենդիարյանի հոբելյանները կնշվեն Ավստրիայում
Նոյեմբերի 5-7-ը Վիեննայում կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
Առաջին համերգը կկայանա նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի դահլիճում, երկրորդը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Վիեննայի կենտրոնում գտնվող Վիվալդիի անվան համերգասրահում:
Համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, լարային քառյակ և վոկալ վեցյակ: Ծրագրի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որն արդեն Լոնդոնում հոկտեմբերի 16-ին մեծ շուքով անցկացրել է մեծանուն կոմպոզիտորներին նվիրված համերգ-ցուցահանես «Քլինգեն» կամերային նվագախմբի, «Քլինգեն» երգչախմբի և հանրաճանաչ մենակատարների մասնակցությամբ: Վիեննայի համերգին կհաջորդի դասախոսություն, որը տեղի կունենա նոյեմբեր 7-ին:

- Համերգի կազմակերպիչներն են դիրիժոր Սիփան Օլահը և տեսաբան, ալտիստ Գայանե Միրզոյանը՝ Ավստրիայում Հայ Առաքելական եկեղեցական համայնքի և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո: