· Դասական
Համերգ՝ նվիրված Ռուբեն Ալթունյանի հիշատակին
Հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատար հանդես կգա քանոնահար, «Global Cultural Initiative World Folk Vision» համաշխարհային մրցույթ-փառատոնի «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգի գլխավոր մրցանակակիր Մարիաննա Գևորգյանը։
Համերգային ծրագրում կհնչեն Ռուբեն Ալթունյանի և Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։
Համերգային ծրագրում կհնչեն Ռուբեն Ալթունյանի և Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։