· Դասական
Ալեքսանդր Սպենդիարյանին և Ղազարոս Սարյանին նվիրված համերգ՝ Քյոլնում
Նոյեմբերի 10-ին Քյոլնի «Domforum» համերգասրահում տեղի ունեցավ հայ անվանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանին և Լազար (Ղազարոս) Սարյանին նվիրած համերգ՝ Գերմանիայի Հայոց Թեմի և Քյոլնի կաթողիկե Bildungswerk-ի կազմակերպությամբ, Լոնդոնի Klingen Երգչախումբ ու Մշակութային Ասոցիացիայի, Երևանից Ալեքսանդր Սպենդիարյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանների համագործակցությամբ։
Համերգի ամբողջ ծրագիրը կազմել էր միջոցառման գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը։ Այն բաղկացած էր երկու կոմպոզիտորների ծանոթ ու անծանոթ մի շարք ստեղծագործություններից, որոնք Քյոլնում հնչեցին առաջին անգամ։
Միջոցառմանը ելույթ ունեցան հանդես եկան Սիփան Օլահը (տենոր, դիրիժոր, Լոնդոն), Անուշ Նազարյանը (սոպրանո, Քլոլն), Մարիա Փալազյանը (դաշնամուր, Լոնդոն), Հակոբ Մուրադյանը (հոբոյ, Լոնդոն), ինչպէս նաև լարային քառյակը Քյոլնից (Լյուսի Հովհաննիսյան՝ 1-ին ջութակ, Աստա Մամիկոնյան՝ 2-րդ ջութակ, Սարգիս Սարուխանյան՝ ալտ, Դմիտրի Գորնովսկի՝ թավջութակ)։
Նշենք, որ անվանի կոմպոզիտորների նվագախմբային ստեղծագործությունները այս կազմի համար փոխադրել էր մաեստրո Սիփան Օլահը, հնարավորություն ընձեռելով կամերային կազմով կատարելու այս հոյակապ երաժշտական գործերը։
Ծրագրում ընդգրկված էին Սպենդիարյանի Երևանյան Էսքիզներից «Էնզելին», Ղրիմյան Էսքիզներից «Ղայթարման», Սարյանի «Ադաջիո և Պար» ստեղծագործությունը, Սիմֆոնիկ Սերենադից «Սերենադ» առաջին մասը։
Մի շարգ գործիքային անսամբլային ստեղծագործություններ՝ ինչպես նաև երկու կոմպոզիտորների լիրիկական ռոմանսները։
Համերգի բացումը կատարեցին Domforum-ի փոխտնօրեն Ռայնէր Վիլլը և Առաջնորդարանի քարտուղար Սայաթ սարկավագ Բոյաջյանը։
Համերգի ավարտին Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր երաժիշտներին՝ բարձրակարգ կատարումների ու մի փոքր Հայաստան ու հայ մշակույթ ներկաներին ներկայացնելու համար և իր օրհնությունը փոխանցեց նրանց իրենց հետագա ստեղծագործական կյանքի ճանապարհին։
Լուսանկարը՝ Էդմոնդ Հախնազարյանի