· Դասական
Դիլիջանում կնշվի Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանը
Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում կկայանա համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին: Այն կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։
Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Ծրագրում ընդգրկված է Էդվարդ Միրզոյանի Լարային քառյակը, Սիմֆոնիան լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիան կամերային նվագախմբի համար։
Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը հիմնադրվել է 1963 թվականին և 2013 թվականից այն կրում է մեծանուն կոմպոզիտորի անունը։ Ականատեսների պատմելով՝ Էդվարդ Միրզոյանը մեծ մասնակցություն է ունեցել կառույցի շինարարական աշխատանքերում․ նա տեղյակ էր դրված ամեն մի քարից և ուշադրությամբ հետևում էր շինարարությանը։ Ժամանակին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդես են եկել մի շարք անվանի արտիստներ, որոնք իրենց նպաստն են բերել կառույցի կայացմանը և հեղինակությանը։ Այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, այլ նպատակ ունի նպաստել Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան հանրահռչակմանը։