Մարտի 13-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ֆրանկաֆոնիայի միջազգային օրվան: Համերգին ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Ծրագրում ընդգրկված են Մ. Ռավելի «Սագ մայրիկը» սյուիտը (հայաստանյան պրեմիերա) և Դաշնամուրի կոնցերտը, Կ. Դեբյուսիի «Ծովը», ինչպես նաև Թագուհի Էլիզաբեթի անվան մրցույթի դափնեկիր, կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի «Էայի ջրահետքերով» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար:

Համերգին որպես մենակատար հանդես կգա Վարդուհի Երիցյանը (Ֆրանսիա) և դիրիժոր Բրունո Մանտովանին (Ֆրանսիա):

Բրունո Մանտովանին ծնվել է 1974-ին: Նա բազմակողմանի երաժիշտ է, կոմպոզիտոր և դիրիժոր: 2010-2019 թվականը եղել է Փարիզի երաժշտության և պարի ազգային կոնսերվատորիայի տնօրենը, այնուհետև նույն հաստատությունում աշխատել է որպես ժամանակակից երկացանկի պրոֆեսոր: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ էլ շահել է հինգ Առաջին մրցանակները, այնուհետև ՝ IRCAM- ում: Նրա ստեղծագործությունները միջազգային հաջողության են արժանացել սկսած 1995-ից և ներկայացվել են այնպիսի դահլիճներում, ինչպիսիք են Ամստերդամի Concertgebouw, Բեռլինի Ֆիլհարմոնիան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Ֆիլհարմոնիան և Վիեննայի Musikverein-ը: Մարտի 10-ին նա կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի հետ հյուրընկալվել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ հանդիպել էր բուհի ուսանողների և երաժշտասերների հետ:

Վարդուհի Երիցյանը յուրահատուկ տեղ է գրավում ժամանակակից դաշնամուրային արվեստի շրջանակներում: Լինելով երկու մշակույթների կրող, որոնք նա ժառանգել է Բրիջիտ Անժերերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Դընի Պասկալի, Կլեր Դեզերի և Մարկ Կոպեի նման մեծ վարպետներից, նա միաժամանակ և՛ ռուսական երկացանկի վարպետ է, և՛ պարբերաբար հանդես է գալիս ֆրանսիական երաժշտության կատարումներով: Երևանի Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, նա ընդունվել է Փարիզի երաժշտության և պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիա, որտեղ արժանացել է բարձրագույն մրցանակների:2007-ին Վարդուհի Երիցյանը հաղթել է Փարիզի կոնսերվատորիայի Ավան-Սեն մրցույթում: Նա նաև բազմաթիվ հիմնադրամների դափնեկիր է և 2007 թվականին ճանաչվել է ADAMI-ի «Դասական հայտնություն»: