· Դասական
Հայաստանում կներկայացվի Տիգրան Մեծին նվիրված երաժշտական նախագիծ
Հունիսի 16-ին «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնը Երևանում` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ, ներկայացնում է միջազգային երաժշտական վիթխարի նախագիծ՝ նվիրված արքա Տիգրան Մեծին:
Զվարթնոցի տաճարի հարակից հրապարակում երեկոյան կներկայացվի արքայից արքա Տիգրան Մեծի պատմությունը:
Այդ երեկո երաժշտական փառատոնի հանդիսավոր բացմանն Իտալիայի և Ռուսաստանի օպերային թատրոնների արտիստները կմարմնավորեն Տիգրան Մեծի, Կլեոպատրայի, Միհրդատի և մյուս հերոսների կերպարները:Պատմության ընթացքում բազմաթիվ օպերաներ են նվիրվել Տիգրան Մեծին։
Հատուկ այս նախագծի համար նեապոլիտանական երաժշտական գրադարանը տրամադրել է իտալացի մեծագույն կոմպոզիտորներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի, Պիչինիի օպերաներից բացառիկ նոտաները։ Այդ երեկո ելույթ կունենա նաև հայտնի իտալացի կոնտրտենոր Աուրելիո Սկյավոնին: Համերգին մասնակցում են ռուսական և եվրոպական բեմերի առաջատար մենակատարներ՝ սոպրանո Մարինա Զյատկովան, միջազգային և ռուսական մրցութների դափնեկիր, Մեծ և Մարիինյան թատրոնների մենակատար Բորիս Ստեպանովը, բաս, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Միխայլովսկի թատրոնի մենակատար Կարեն Ակոպովը: Համերգը կանցնի կամերային նվագախմբի նվագակցությամբ, դիրիժոր՝ Քրիստիան Դելիզո: Համերգին ելույթ կունենա նաև հայտնի ջութակահարուհի, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցը։ Հայաստանից ելույթ կունենա նաև դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը:
Բեմադրության հեղինակ՝ Արկադի Ղևոնդով։