· News
ՀՊԿՆ և Լևոն Չիլինկիրեան՝ երաժշտական երեկո Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունիսի 11-ին ներկայացրել է գեղեցիկ համերգային ծրագիր՝ նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհի, գիտնական և մանկավարժ Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 100-ամյակին։
Համերգը ղեկավարել և որպես ջութակի մենակատար հանդես է եկել Մեծ Բրիտանիայից ժամանած անվանի երաժիշտ, «Չիլինգիրյան» լարային քառյակի հիմնադիրը և Լոնդոնի Royal Academy of Music-ի պրոֆեսոր Լևոն Չիլինկիրեանը։
Երեկոյի սկզբում երաժշտագետ Օլյա Նուրիջանյանն անդրադարձել է Անահիտ Ցիցիկյանի գործունեությանն ու երաժշտական ժառանգությանը։
Համերգի ընթացքում հնչել են Ֆելիքս Մենդելսոնի, Հենրի Պյորսելի, Նիկոս Սկալկոտասի, Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները։
Համերգին ներկա էր Անահիտ Ցիցիկյանի դուստրը։