Անցնել բովանդակությանը

· Դասական

ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգ՝ Ֆիլհարմոնիկի մասնակցությամբ

ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգ՝ Ֆիլհարմոնիկի մասնակցությամբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 24-ին հանդես կգա ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգով:

Համերգի առաջին բաժնում անվանի բրիտանացի դաշնակահար Բարրի Դուգլասը կկատարի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ 9 սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։ Մենակատարներ՝ Ջուլիանա Գրիգորյան (սոպրանո), Սոֆիա Թումանյան (մեցցո սոպրանո), Տիգրան Հակոբյան (տենոր), Մաթիաս Հոֆման (բաս, Ավստրիա)։

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: