Անցնել բովանդակությանը

· Դասական

Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» սյուիտի պրեմիերան՝ Կանադայում

Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» սյուիտի պրեմիերան՝ Կանադայում
Ապրիլի 23-ին Կանադայի Օշավա քաղաքում կկայանա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Համերգին ելույթ կունենա Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Միջոցառմանը տեղի կունենա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» սյուիտի համաշխարհային պրեմիերան։ Սյուիտը համանուն բալետից հատված է, որը գրվել է Սոնա Վանի ստեղծագործությունների հիման վրա։ Բացի Շարաֆյանի ստեղծագործությունից, համերգին կկատարվի նաև Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը (մենակատար՝ Շեն Սայի) և Շուբերտի թիվ 6 Սիմֆոնիան։ 
Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» սյուիտի պրեմիերան՝ Կանադայում · Armenian National Music