· Դասական
Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ
Մարտի 31-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան): Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ նվագախմբի և երգչախմբի հետ որպես մենակատարներ ելույթ կունենան Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո սոպրանո), Սուսաննա Աբրահամյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն): Ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի, Մորիս Դյուրուֆլե, Օլիվեր Մեսսիան, Գաբրիել Ֆորե, Ֆրանսիս Պուլենկ։
Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառն առաջացել է ֆրանսերեն բառից: