· Դասական
Մուսաները չպետք է լռեն, մուսաները պետք է բարձրացնեն մարդկանց ոոգիները. Մարիամ Շահինյան
Հուլիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Վերադարձի զարթոնք» վոկալ-երաժշտության երեկոն: Այն կազմակերպել էին «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Համերգի նպատակը մեկն էր` սկիզբ է դրվում «Վերադարձի» փառատոնի վերածննդին:
Համերգին մասնակցում էին Ա. Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիլիթ Սողոմոնյանը (սոպրանո) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Աննա Պողոսյանը (սոպրանո): Կոնցերտմայստեր` ՀՀ վաստակավոր արտիստ Մարգարիտ Սարգսյան: Բոլոր երաժիշտները տարիների ընթացքում նախագծի ղեկավար Մարիամ Շահինյանի հետ համագործակցել են տարբեր նախագծերի և փառատոների շրջանակներում։
Համերգը սկսվեց Կոմիտասի «Հայաստան» ստեղծագործության կատարմամբ, որից անմիջապես հետո բեմ դուրս եկավ նախագծի ղեկավար, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը։ «Ասում են՝ երբ թնդանոթները որոտում են, մուսաները՝ լռում են։ Հակառակվելով այս մտքին՝ ցանկանում եմ նշել, որ մուսաները չպետք է լռեն, մուսաները պետք է օգնեն, որպեսզի բարձրանան մարդկանց ոգիները։ Հայ ազգը ստեղծարար է և դրա համար պետք է անամպ երկինք և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Ահա թե ինչու եմ այս համերգն անվանել «Վերադարձի զարթոնք», որովհետև զարթոնքով ցանկանում եմ մեր հայրենակիցների շատ վերադարձներ և որ նրանք ստեղծագործեն և արարեն մեր չքնաղ Հայաստան աշխարհում »,-ասաց Մ․ Շահինյանը։
Ծրագրում ընդգրկված էին արևմտաեվրոպական, հայ և ռուս կոմպոզիտորների հայտնի և սիրված ստեղծագործություններ, ինչպես նաև բազմաթիվ անակնկալներ։
Լուսանկարը՝ Արման Սարգսյանի