· Ժողովրդական
Շվեդիայում բալալայկան համեմատվել է սվաստիկայի հետ
Շվեդական Ուփսալայում բալալայկաների պատճառով չեղարկվել է շվեդական Södra bergens balalaikor խմբի համերգը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, հաղորդում է SVT Nyheter-ը։
«Նրանք, ովքեր լսել են համերգի մասին, գրել են, որ բալալայկան Ռուսաստանի խորհրդանիշն է, իսկ Ուկրաինայի համար բալալայկա նվագելը սրբապղծություն է։ Նրանք դա համեմատում են սվաստիկայի հետ», - մեջբերում է հեռուստաալիքին տվաշ հարցազրույցում խմբի երաժիշտ Յոնաս Նիբերգը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կազմակերպիչները բախվել են «մարդկանց ճնշմանը, ովքեր չեն ցանկանում բեմում տեսնել բալալայկաներ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի»։
Södra bergens balalaikor-ը իր երաժշտական գործունեությունը սկսել է 1969 թ։ Այսօր այն շուրջ 20 հոգուց բաղկացած սիրողական խումբ է, որը նվագում է ռուսական, շվեդական, ինչպես նաև ուկրաինական ժողովրդական երաժշտություն։