· Դասական
Դենիս Մացուևի երևանյան համերգները՝ փետրվարի 1-ին և 2-ին
Փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում:
Փետրվարի 1-ին Դենիս Մացուևը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը և Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:
Փետրվարի 2-ին դաշնակահարը Երևանում հանդես կգա մենահամերգով, որի ընթացքում կկատարի Չայկովսկու, Ռախմանինովի և Մուսորգսկու ստեղծագործությունները։