
Երիտասարդ տաղանդների հրավառություն
Հրապարակվել է՝ Մրտ 02 2020, 21:10
Համերգի շրջանակներում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սանտիագո Դիաս Ագիռեի (Իսպանիա) ղեկավարությամբ: Երեկոյին որպես մենակատարներ հանդես կգան թավջութակահարներ Մարի Հակոբյանը, Լյանա Ուլիխանյանը, Միքայել Կարախանյանը, Արտյոմ Իոանիսյանը և Ալեքս Գրիգորյանը, ջութակահարներ Դավիթ Բաբայանը և Ֆելիքս Հարությունյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը և ալտահար Անդրեյ Գրիդչուկը:
Համերգային ծրագրում կհնչեն Ա. Վիվալդիի, Պ. Չայկովսկու, Ռ. Վագների, Դ. Պոպերի, Ա. Դվորժակի, Վ.Ա. Մոցարտի և Ա. Մարտիրոսյանի ստեղծագործությունները: