· Դասական
«Երաժշտություն, սեր և ազատության» խորագրով համերգ` Սոֆիայում
2023թ֊ի սեպտեմբերի 23֊ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ համերգ «Երարաժշտություն, սեր և ազատություն» խորագրով, որը կազմակերպել էր ՀԲԸՄ֊ի Սոֆիայի մասնաճյուղը:
Առաջին անգամ Բուլղարիայի հանդիսատեսը ունկնդրեց անվանի բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահին` ՀԲԸՄ-ի Սոֆիայի Կամերային նվագախմբի նվագակցությամբ` մաեստրո Լևոն Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև բրիտանահայ տաղանդավոր սոպրանո Հայարփի Եղիկյանի մասնակցությամբ:
Համերգը նվիրված էր Հայաստանին և Բուլղարիային և տեղի ունեցավ կոմպոզիտոր Պանչո Վլադիգերովի անվան Սոֆիայի Ազգային Երաժշտական Ակադեմիայի մեծ դահլիճում:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, համերգին հայ և բուլղարացի երաժիշտները պատրաստվում էին ավելի քան 10 ամիս: Այն շատ խորհրդանշական էր երկու ազգությունների երաժիշտների համագործակցության, մշակութային ու փորձի փոխանակման հնարավորության առումով և նպաստում էր երկու ժողովուրդների` արվեստի միջոցով ավելի մերձենալուն:
Համերգը սկսվեց Լևոն Մանուկյանի բացման խոսքով, ով ներկայացրեց իր նվագախմբին ու հյուրընկալված բրիտանահայ երաժիշտներին Լոնդոնից: Նա նաև խոսեց Հայաստանում և Արցախում տիրող դժվարագույն իրավիճակի մասին և արտահայտեց իր մտահոգությունն այդ կապակցությամբ:
Սիփան Օլահը իր երախտագիրության խոսքը հայտնեց Սոֆիայի ՀԲԸՄ-ի ողջ թիմին, հատկապես Սոնյա Ավագյանին` իր նվիրական աշխատանքի համար այս համերգի իրագործման հարցում։ Նա նշեց, որ այս համերգը միախմբեց հայերին և բուլղարացիներին բարձր արվեստի ու դասական երաժշտության շուրջ, որն այս օրհասական պահին չափազանց կարևոր է:
Սոնյա Ավագյանը համերգի փակման խոսքում արտահայտեց իր գնահատանքը ՀԲԸՄ-Ի Սոֆիայի Կամերային Նվագախմբի երաժիշտներին և մաեստրո Լևոն Մանուկյանին` հիանալի ելույթի համար: Նա հանդիսականներին պատմեց և ներկայացրեց Արցախում տեղի ունեցող ահասարսուռ դեպքերն ու իրողությունները, ինչպես նաև ավելոցրեց, որ այս օրհասական պահին մեր բոլորի միասնությունը ամենակարևորն է: Տիկին Ավագյանը հայտնեց իր հիացմունքն ու բարձր գնահատականը Սիփան Օլահի նվիրական աշխատանքի և կարևորագույն առաքելության առթիվ ` հավաքագրել, պահպանել, կատարել և հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները աշկարհի տարբեր երկրներում: Այնուհետև նա սոպրանո Հայարփի Եղիկյանին և տենոր, դիրիժոր Սիփան Օլահին հանձնեց պատվոգրեր` ի շնորհակալություն նրանց կատարած բարձրարժեք աշխատանքի:
Համերգին ներկա էին ՀԲԸՄ-ի կոմիտեի անդամները, Բուլղարիայում Հայաստանի հանրապետության դեսպանատան նեկայացուցիչներ, Բուլղարիայի կառավարության նեկայացուցիչներ, հայ և բուլղարական մի շարք կազմակերպությունների նեկայացուցիչներ, Պանչո Վլադիգերովի անվան Սոֆիայի Ազգային երաժշտական ակադեմիայի պրոֆեսորներ և երաժշտասերներ: