Անցնել բովանդակությանը

· Ջազ

Հարգանքի տուրք Ստեփան Շաքարյանին

Հարգանքի տուրք Ստեփան Շաքարյանին
Հոկտեմբերի 22-ը Կոմիտասի հիշատակման օրն է…հոկտեմբերի 23-ը «Նրա» ծննդյան օրն է. նա, ով շատ էր կարևորում և առանձնահատուկ խորհուրդ դնում այդ զուգադիպության մեջ, Կոմիտասին համարելով իր հոգևոր հայրը, իր հավատքը…. Կոմպոզիտոր, փայլուն գործիքավորող, դաշնակահար, մեր մանկության ամենավառ երաժշտական հիշողությունների հեղինակ, Հայաստանում ջազային ավանդույթների հիմնադիրներից, ժամանակակից հայ դասական երաժշտության վառ կոմպոզիտորներից, Երևանի կարևոր մի մասնիկ, «խենթուկ» իր բնույթով, սիրված Ստեփան Շաքարյան:

Հոկտեմբերի 23-ին, մաեստրոյի ծննդյան 86-ամյակին, ՈՒլիխանյան ջազ ակումբում, ժամը՝ 20:30-ին տեղի կունենա «Tribute To Shakaryan» խորագրով համերգ-հուշ երեկոն: Երեկոյի ընթացքում երաժշտագետ Ռիմա Տիգրանյանը կներկայացնի Շաքարյանի ստեղծագործական գործունեության հետաքրքիր ուղիների մասին, կանդրադառնա հայ երաժշտության մեջ նրա դերի և երևանյան երաժշտական կյանքում նրա մարդ-անհատականությանը, ինչպես նաև երաժշտության փիլիսոփայությանն ու շաքարյանական տրամադրություններով հագեցած թանկ հուշերին: Զեկույցից հետո վառ և ինքնատիպ «Arm.StrongDixie»-ին կներկայացնի կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններից բաղկացած համերգ, որոնց գործիքավորումները կատարել է կոմպոզիտոր, կոնտրաբասահար և այս երեկոյի երաժշտական ղեկավար՝ Դեյվ Գյոդակյանը: Հորդորում ենք, բաց չթողնել մաեստրոյին նվիրված հուշ-երեկոն: Մեր օրերում է՛լ ավելի կարևոր է ճանաչել մերը, սիրել և գնահատել: