· Դասական
Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման համերգներ՝ ՀԱՖՆ նախաձեռնությամբ
Այս տարի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Այս առիթով ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ծիծառնակաբերդում, գիշերը կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որը ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Մոցարտի «Ռեքվիեմ»-ը կհնչի նաև ապրիլի 24-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերնդտը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։
Ռեքվիեմը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:
Ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Almazian Productions-ի և Օնտարիոյի ֆիլհարմոնիկի համագործակցությամբ, Կանադայում, Օնտարիոյի ‹‹Ռեգենտ›› թատրոնում (Regent Theatre Oshawa) նույնպես կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: