Ալան Ալթինօղլուն` Միջազգային օպերային մրցանակի հավակնորդ - Armenian National Music (anmmedia.am)
Ալան Ալթինօղլուն` Միջազգային օպերային մրցանակի հավակնորդ

Հրապարակվել է՝ Փտվ 07 2020, 12:50

Հեղինակ՝ ANM Media
Հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուն օպերային ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային օպերային մրցանակի հավակնորդ է։ Ինչպես նշված է մրցանակաբաշխության կայքում՝ «Լավագույն դիրիժոր» տիտղոսի համար Ալթինօղլուի հետ մրցում են Ռիկարդո Ֆրիցցան, Էդվարդ Գարդները, Օքսանա Լինիվը, Յոաննա Մալվիցը և Կիրիլ Պետրենկոն։

Մրցանակակիրների անունները հայտնի կդառնան մայիսի 4-ին՝ Լոնդոնի Sadler's Wells թատրոնում։

Հիշեցնենք, որ 2016 թ-ին «Լավագույն երիտասարդ երգչուհի» և 2019 թ-ին «Լավագույն երգչուհի» անվանակարգերում հաղթող է ճանաչվել սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։