· Դասական
Տիգրան Մանսուրյանը՝ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի պատվավոր նախագահ
ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով կայացել է Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը: Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից:
Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը և աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է հնարավորինս բազմազանել և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավորապես մշակույթի ոլորտում: «Մշակույթն այն հարթակն է, որի միջոցով տարբեր երկրների՝ մեծ և փոքր, մերձավոր և հեռավոր ժողովուրդների միջև ստեղծվում է ամենաարդյունավետ կամուրջը, որի վրա ձևավորվում են համագործակցությունը, փոխըմբռնումը և, ի վերջո, բարեկամությունը։ Մշակույթը դիվանագիտական գործիքակազմի մեջ թերևս ամենաարդյունավետ զենքն է»։
Հանձնաժողովի պատվավոր նախագահ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց. «Իրոք, որ շատ անսովոր իրադրություն է, երբ դիվանագիտություն և արվեստ բառերը գալիս են միավորվելու՝ իբրև մեկ ամբողջություն։ Ահա այդպիսի իրողության առջև ենք մենք բոլորս. երեկ մեր տանը մեր աշխատանքային հոգսերի մեջ էինք, հիմա պետք է նաև մտնենք դիվանագիտության աշխարհ։ Սա հրամայականն է այսօրվա իրողության, և ես ամբողջությամբ ողջունում եմ Արտաքին գործոց նախարարության այս աշխատանքային ծրագիրը և իր հետապնդած նպատակները։ Ի սրտե ողջունում եմ բոլորիս և վստահ եմ, որ մեր կարելին և, գուցե, ավելին պետք է ներդնենք այս ուղղությամբ՝ թե՛ անհատապես, և թե՛ բոլորով միասին»:
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի