· Նորություններ
Հստակեցվում են մշակութային օջախների վերաբացման նախապայմանները և ժամկետները
Առաջիկա օրերին կհրապարակվեն մանրամասն ուղեցույցներ գրադարանների, թանգարանների, համերգասրահների և թատրոնների վերաբացման վերաբերյալ։ Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Նշածս ոլորտներում սահմանափակումների մեղմումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլ նաև այն համոզմամբ, որ մշակույթը և արվեստը կօգնեն մեզ մի փոքր հեշտ հաղթահարել սոցիալ-հոգեբանական լարվածությունը»,-նշեց պարետը։
Նրա խոսքով՝ ներկայումս հստակեցվում են մշակութային օջախների վերաբացման նախապայման հանդիսացող կանոնները և հստակեցվում ժամկետները։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պետական և մասնավոր մշակութային հաստատությունները դադարեցրել են իրենց գործունեությունը դեռևս մարտի 16-ին։
Լուսանկարը՝ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքյան էջից