· Նորություններ
Մշակութային հաստատությունները կփակվեն առնվազն մինչև մարտի 23-ը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ մշակութային հաստատությունները չեն գործի մինչև մատրի 23-ը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»։