Անցնել բովանդակությանը

· Դասական

Նոր ցուցանմուշ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Նոր ցուցանմուշ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցանմուշների թիվն ավելացել է ևս մեկով։ Այժմ այցելուները հնարավորություն կունենան տեսնելու կոմպոզիտորի հետմահու դիմակը, որը ստեղծել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողոս Նիկողոսյանը: Մինչ այդ՝ այն պահվում էր վարպետի արվեստանոցում։ 

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար: Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքը համարեց ստեղծել կամոպոզիտորի հետմահու դիմակը:

Քանդակագործի մահից հետո, երբ Արամ Խաչատրյանի անվան տրիոն հանդես էր գալիս «Նիկո» պատկերասրահի համերգասրահում, տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպեց պատկերասրահի տնօրեն, քանդակագործի դուստր Գայանե Նիկողոսյանին և նրանք եկան համաձայնության՝ հիշյալ դիմակը Երևան տեղափոխելու և տուն-թանգարանում ցուցադրելու: