Անցնել բովանդակությանը

· Նորություններ

«Դեպորտիվո արմենիո» ֆուտբոլային ակումբի՝ Ազնավուրին նվիրված մարզաշապիկի շնորհանդեսը

«Դեպորտիվո արմենիո» ֆուտբոլային ակումբի՝ Ազնավուրին նվիրված մարզաշապիկի շնորհանդեսը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի շրջանակում Արգենտինայում տեղի է ունեցել արգենտինական «Դեպորտիվո արմենիո» ֆուտբոլային ակումբի՝ Ազնավուրին նվիրված մարզաշապիկի շնորհանդեսը: Արգենտինայում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, ինչպես նաև ակումբի կողմից կազմակերպված այս միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանսիայի և Հայաստանի դեսպաններ Ռոման Նադալը և Հովհաննես Վիրաբյանը, ակումբի նախագահ Լուսիանո Նակիսը: Ցուցադրվեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի հատուկ տեսաուղերձը, դուդուկահար Գագիկ Գասպարյանը հադես եկավ ազնավուրյան կատարումներով: Այս մասին հայտնում են Ազնավուր հիմնադրամից։ 

Միջոցառմանը ներկա էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Դեպորտիվո արմենիո» ֆուտբոլային ակումբի՝ Ազնավուրին նվիրված մարզաշապիկի շնորհանդեսը · Armenian National Music