· Դասական
Դիանա Ադամյանը Յան Սիբելիուսի անվան մրցույթի եզրափակչում է
Մայիսի 23-25-ը Հելսինկիում անցկացվել է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների XII միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 մասնակից։ Եզրափակիչ փուլ է անցել վեց ջութակահար, այդ թվում՝ ջութակահարուհի Դիանա Ադամյանը։
Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 27-29-ը Հելսինկիի երաժշտական կենտրոնում: Եզրափակչում մասնակիցները հանդես կգան որպես մենակատարներ Հելսինկիի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով ջութակի երկու կոնցերտ՝ մեկը Յան Սիբելիուսի, իսկ մյուսը՝ իրենց ընտրությամբ:
Հելսինկիի ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Աննա-Մարիա Հելսինգը, իսկ Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը՝ Դիմա Սլոբոդենյուկը: Մրցույթի հաղթողների անւոնները կազդարարվի մայիսի 29-ին։