Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Կթվայնացվի աշուղ Ջիվանու ժառանգությունը

Կթվայնացվի աշուղ Ջիվանու ժառանգությունը
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և ամերիկահայ բարերար, գործարար, պրոդյուսեր, SKYFIST ստուդիայի հիմնադիր և ղեկավար Պողոս Հարությունյանի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրով Հարությունյանը, ով հանդիսանում է հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, գուսան, ժողովրդական երգիչ, աշուղ Ջիվանու ազգական հետնորդը, կաջակցի Ջիվանու ժառանգության թվայնացմանը։ Մասնավորապես, թանգարանի համար համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել սքաներ` աշուղ Ջիվանիի արխիվային նյութերը սկանավորելու և հետագա սերունդների համար պահպանելու նպատակով։

Թանգարանում պահվում է Ջիվանու ձեռագիր ժառանգությունը՝ բանաստեղծությունների ինքնագիր տետրերը, աշուղի նամակները, նույնիսկ հրատարակչությունների հետ պայմանագրերը՝ Ջիվանու ստեղծագործությունների հրատարակման վերաբերյալ։