· Դասական
Էդինբուրգի միջազգային փառատոնը կանցկացվի բացօթյա ձևաչափով
Էդինբուրգի միջազգային փառատոնը մեկ տարվա դադարից հետո վերադառնում է բացօթյա ձևաչափով: Փառատոնի ղեկավարության խոսքով՝ այն տեղի կունենա օգոստոսի 7-ից 29-ը և համավարակի կանխարգելման նպատակով կկառուցվեն ժամանակավոր բացօթյա տաղավարներ քաղաքի խորհրդանշական, հասանելի վայրերում `ապահով կերպով վերամիավորելով արվեստագետներին և հանդիսատեսին։
Ժամանակավոր բացօթյա տաղավարները, որոնք տեղադրվելու են երեք վայրերում, այդ թվում ՝ Էդինբուրգի պուրակում և Էդինբուրգի համալսարանի տարածքում, կունենան բեմեր և սոցիալական հեռավորությունը պահպանող նստատեղեր՝ հանդիսատեսի համար գեղեցիկ միջավայր ստեղծելու համար։
2021 թ․ փառատոնի ամբողջական ծրագիրը, որտեղ ընդգրկվելու են օպերային, նվագախմբային և կամերային ստեղծագործություններ՝ կհրապարակվի հունիսի 2-ին: Բացի դրանից՝ համերգները կհեռարձակվեն նաև առցանց տարբերակով։