Անցնել բովանդակությանը

· Դասական

Կյանքից հեռացել է Մարիամ Տոնյանը

Կյանքից հեռացել է Մարիամ Տոնյանը
Մահացել է  Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին` Մարիամ Տոնյանը՝ Մարիա Արշակովնան: Նա 103 տարեկան էր։ Մարիա Արշակովնան Պ․ Չայկովսկու անվան դպրոցի հիմնադրման օրվանից` 1938 թվականից, դպրոցում հարմոնիա էր դասավանդում: «Եթե ուզում ես իմ կյանքը կարճացնես՝ ինձ աշխատանքից կհանես»,-կատակելով ասում էր մանկավարժը չայկովսկու անվան դպրոցի տնօրենին։

Մարիամ Տոնյանը ծնվել է 1919 թվականին՝ Թբիլիսիում։ Երկու տարեկանից ընտանիքով տեղափոխվել են Երևան և ապրել Աբովյան փողոցում։ Նրա հայրը՝ մաթեմատիկոս, մանկավարժ Արշակ Տոնյանը, ստալինյան բռնապետության ժամանակ աքսորվել է և մահացել աքսորավայրում։ 

Armenian National Music-ը իր ցավակցությունն է հայտնում Մ․ Տոնյանի ընտանիքին, բարեկամներին ու բոլոր աշակերտներին։