· Նորություններ
Ասեղնագործ մեղեդիներ. Ձայնային ճամփորդություն Ալեքսիս Փոլի հետ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում բացվել է «Ասեղնագործ մեղեդիներ. Ձայնային ճամփորդություն Ալեքսիս Փոլի հետ» ցուցադրությունը, հայտնում են ԳԱԿ-ից։
Ալեքսիս Փոլը ֆրանսիացի երաժիշտ է, կոմպոզիտոր և համադրող։ 2014 թվականից ի վեր, Ալեքսիսն արդի մոտեցումներով ուսումնասիրում և վերակենդանացնում է փողոցային երգեհոնի (երգեհոնիկ, շարմանկա) մշակույթը՝ ճանապարհորդելով, ստեղծագործելով և համագործակցելով տարբեր մշակութային համատեքստերում։
Վերջին տարիներին իր «Disornaments» նախագծի շրջանակում Ալեքսիս Փոլը հատկապես հետաքրքրված է գործվածքի ու ձայնի միջև կամուրջներ ստեղծելով՝ կենտրոնանալով մասնավորապես հայկական ասեղնագործության և գորգագործության վրա (հիմնականում՝ Արևմտյան Հայաստանից)։ Մուլտիդիսցիպլինար արվեստագետը փորձում է այդ աշխատանքներում բացահայտել թաքնված եզրեր, որոնք դրանց կիրառական կամ գեղագիտական մակարդակից անդին են։ Նարեկ Վան Աշուղաթոյանի հարուստ հավաքածուից ներկայացված եզակի ասեղնագործական ու գորգարվեստի նմուշները ոգեշնչման աղբյուր են դարձել Ալեքսիս Փոլի համար։
Երաժիշտը օգտագործում է մեխանիկական երաժշտական գործիքների, այդ թվում փողոցային երգեհոնի համար նախատեսված հատուկ թղթեր՝ ծակոտաքարտեր կամ ծակոտաժապավեններ, որոնց վրա համապատասխան անցքեր անելով՝ փոխանցում է ասեղնագործության զարդանախշերի սխեմատիկ պատկերները, ինչի արդյունքում հայկական ասեղնագործությունը սկսում է հանկարծակի «հնչել»։ Արվեստագետի ստեղծագործական ընթացքը, նրա գործողությունը դառնում է ցուցադրության մաս, երբ Ալեքսիսի ուղղակի ֆիզիկական աշխատանքը ցուցասրահը տրանֆորմացնում է կենդանի պերֆորմանսի։
Ալեքսիս Փոլի խոսքերի համաձայն․ «Ասեղնագործությունը, հյուսքը, երաժշտության նման, դանդաղ քայլերով մեզ տանում է դեպի հետապնդող և կրկնվող բացարձակը՝ դեպի Աստված ու բնությունը․․․»։
«Ասեղնագործ մեղեդիներ․ Ձայնային ճամփորդություն Ալեքսիս Փոլի հետ» ցուցադրությունը հնարավոր է դարձել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի համագործակցության արդյունքում։
Ցուցադրությունը կգործի հանրության համար Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում ապրիլի 14-ից հունիսի 25-ը։ Մուտքն ազատ է։
Լուսանկարը՝ ԳԱԿ-ի