Անցնել բովանդակությանը

· Դասական

Էմանուել Ճգնավորյանը Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարն է

Էմանուել Ճգնավորյանը Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարն է
Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար է նշանակվել 28-ամյա Էմանուել Ճգնավորյանը։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

Երիտասարդ դիրիժոր և ջութակահար Էմանուել Ճգնավորյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն ունի տպավորիչ կենսագրություն։ Որպես ջութակահար մշտապես հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի նվագախմբերի հետ. Gewandhaus Orchestra (դիրիժոր Ֆրանց Վեսլեր-Մյոստ) WDR Symphony Orchestra, Mahler Chamber Orchestra, London Symphony Orchestra, Ցյուրիխի Tonhalle Orchestra, Բեռլինի Deutsche Symphonie Orchester։ Անցյալ տարի նա Ռիկարդո Շայիի հետ բացեց Լա Սկալա թատրոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը:

Նա հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է։
Էմանուել Ճգնավորյանը Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարն է · Armenian National Music