· Դասական
Համագործակցություն Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանի հետ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Այցի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, նախարարի տեղակալը հանդիպել է Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովի հետ: Քննարկվել են Առնո Բաբաջանյանին նվիրված ցուցադրության, 2022 թվականին Ռուսաստանում կայանալիք «Հայկական մշակույթի օրերի» կազմակերպման և թանգարանի բացառիկ հավաքածուները հայկական նվագարաններով համալրելու ծրագրերը: