Անցնել բովանդակությանը

· Դասական

Համերգ վայելքի

Համերգ վայելքի
Դեկտեմբերի 14-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Համերգ վայելքի» խորագիրը կրող պոեզիայի և երաժշտության երեկո:

Երեկոյի ընթացքում ասմունքող Լիա Պետրոսյանը կկարդա իր հեղինակային ստեղծագործություններից (հայերեն և ռուսերեն), իսկ դաշնակահար Մարինա Վարդանյանը կկատարի Ա. Բաբաջանյանի, Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Շոպենի, Ա. Պիացոլլայի գործերից:

Մուտքն ազատ է։

Լուսանկարը՝ Գարեգին Աղաբեկյանի