Անցնել բովանդակությանը

· Դասական

Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
Ս. թ. հունվարի 22-ին լրանում է Առնո Բաբաջանյանի 100-ամյակը:

Մեծ կոմպոզիտորի հոբելյանի առիթով Երևանում կազմակերպվել է միջոցառումների շարք։ Երևանի կենտրոնական գերեզմանատանը տեղի կունենա հիշատակի արարողություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, մտավորականների և երաժշտասեր հասարակության մասնակցությամբ:

Ժամը 13:00-ին, Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում տեղի կունենա կոմպոզիտորի հիշատակին նվիրված ծաղիկների խոնարհման արարողություն, որին կհաջորդի համերգային ծրագիր, որի ժամանակ կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Շարքը կեզրափակվի նույն օրը ժամը 19:00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգին ելույթ կունենան դաշնակահար Հայկ Մելիքյանը, ջութակահար Անուշիկ Նիկողոսյանը և թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Ծրագրում՝ Վեց պատկեր դաշնամուրի համար (1965), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1959), Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1952)։