· Ժողովրդական
Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվում է Լիսիցյանական շաբաթ
Հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվում է Լիսիցյանական շաբաթ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Լիսիցյանական շաբաթվա նախաձեռնողներն են Կարին կրթամշակութային ՀԿ-ն և Ազգային երգ ու պարի ակադեմիան (ԱԵՊԱ)՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համագործակցությամբ։
Շաբաթը կմեկնարկի Լիսիցյանի ծննդյան օրը՝ հունիսի 27-ին, ժամը 19:00-ին Ազտաության հրապարակում։ Հունիսի 28-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի Bon quart խորագրով մենահամերգը։
Հայտնի ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանի դուստրը հիմք դրեց ողջ հայկական պարարվեստի գիտականությանը, ի սկզբանէ ուսումնասիրելով պարերը, ապա բացելով պարային ստուդիաներ Թիֆլիսում, Մոսկվայում և, ի վերջո, Հայաստանում։
Հայաստանում պարի առաջին ստուդիայի, որը հետագայում վերածվեց Պարվեստի ուսումնարանի, հիմնադիրը, սկսած 1930-ականներից սկսեց գրառել հայկական ավանդական պարերն ու ստեղծեց պարերի գրառման այնպիսի (Запись телодвижения – Кинетография, Москва, 1940 г.) մի համակարգ, որպիսին մինչ օրս չի ստեղծվել հետխորհրդային տարածաշրջանում, և թերևս անգերազանցելի է աշխարհում թե՛ իր կիրառման պարզությամբ, մատչելիությամբ և թե՛ գրառման ընդգրկունությամբ։ Գրառել է երկու հազարին մոտ հայ ավանդական պարանմուշներ, և սկիզբ դրել հայ էթնոպարագիտական դպրոցի, և հայոց պարահավաքչությանը։