· Դասական
Հարգանքի տուրք՝ մաեստրո Օհան Դուրյանին
Սեպտեմբերի 8-ին լրացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Այս կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում՝ մաեստրոյի շիրիմին էին այցելել ՀՀ պետական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սուրեն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահան Դուրամյանը, երաժիշտներ և մի խումբ արվեստասերներ։ Նրանք ծաղիկներ են խոնահրել մեծ երաժիշտի շիրիմին և կիսվել իրենց հիշողություններով։
Նախագահ Խաչատուրյանը հիշելով մաեստրոյին՝ նշել է. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, քանի որ նշում ենք Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Ես այն բախտավորներից մեկն եմ, ով հնարավորություն և պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել մաեստրոյին, շփվել նրա հետ, -ասել է նախագահը: -Նա իր կյանքում երբևիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով նա շատ է տուժել՝ սկզբում Խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո մեր անկախ Հայաստանում»:
«Օհան Դուրյանի մասին խոսելիս դժվար է օգտագործել սովորական դարձած բառեր, որովհետև անսովոր էր ինքը՝ իր կեցվածքով, եռանդով և վաստակով։ Օհան Դուրյանն արժեք էր ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև միջազգային երաժշտական հանրության շրջանում։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ մեծանուն Մաեստրոն համագործակցել է ավելի քան հարյուր նվագախմբերի հետ, որոնց թվում քիչ չեն աշխարհահռչակ համբավ ունեցող նվագախմբերը։ Նրա ղեկավարությամբ հայ կատարողական արվեստը դասական նվագացանկում հասել է մեծ բարձունքների, նվաճել աննախադեպ որակներ։»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Օհան Դուրյանի հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված է Օհան Դուրյանի հոբելյանին:
Լուսանկարը՝ President.am-ի