Ոչ ոք մեղավոր չէ,  որ ստրուկ է ծնվել․ Եվգենի Կիսինը Յուսիֆ Էյվազովին - Armenian National Music (anmmedia.am)
Ոչ ոք մեղավոր չէ,  որ ստրուկ է ծնվել․ Եվգենի Կիսինը Յուսիֆ Էյվազովին

Հրապարակվել է՝ Հկտ 12 2020, 11:32

Հեղինակ՝ ANM Media
Աշխարհահռչակ Եվգենի Կիսինը արձագանքել է ադրբեջանցի տենոր, Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆ Էյվազովի հրապարակմանը՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։  

Էյվազովն իր գրառման մեջ նշել էր, որ  հպարտանում է իր երկրի նախագահով,  և սեր է խոստովանել իր  ազգի և  «միասնության, մշակույթի, խելքի» առաջ։  «Մենք նույն արյունն ունեք, քանի որ դուք համարձակ ու ճշմարիտ եք, ազնիվ  ու մեծահոգի»,- պաթոսով նշել է Էյվազովը։ «Մենք սպասում ենք, երբ այս ամենը կավարտվի և երբ արդարությունը կհաղթի, ու մեր հողերը կվերադարձվեն»։

Ի պատասխան Էյվազովի, Եվգենի Կիսինը գրել է. «Տեղեկատվության համար. 2019-ին համար Economist Intelligence Unit Democracy Index-ի համաձայն՝  դեմոկրատիայի մակարդակով Ադրբեջանը 167 երկրներից զբաղեցնում է 146-րդ տեղը (Զիմբաբվեից, Ռուսասատանից, Վենեսուելայից, Կուբայից և այլ երկրներից ցածր), իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ 2020թ-ին մամուլի ազատության մակարդակով Ադրբեջանն աշխարհում 180 երկրներից 168-րդ ն է  (Ռուսաստանից, Բելառուսից եւ այլնից ցածր)։ Եվ այսքանից հետո պարոն Էյվազովն այդ երկիրն անվանում է «հզոր», դրա հպատակներին՝ «հզոր քաղաքացիներ» և հպարտանում է իր բռնապետով։ Իհարկե, չեմ ցանկանում իջնել անձնական վիրավորանքների մակարդակի, հատկապես գործընկերոջ հասցեին, բայց այստեղ չեմ կարող չհիշել (ոչ թե որպես վիրավորանք, այլ պարզապես հիշեցում) մեծ բաքվեցի Լև Լանդաույին, որը գտնվելով Ստալինյան  բանտում, սիրում էր մեջբերել Լենինի հետևյալ խոսքերը. «Ոչ ոք մեղավոր չէ,  որ ստրուկ է ծնվել, բայց ստրուկը, որը ոչ միայն խույս է տալիս իր ազատության ձգտումներից, այլ նաև արդարացնում է իր ստրկությունը … նա ծառայամիտ ու ճորտ է և առաջացնում է զայրույթի, արհամարհանքի ու նողկանքի արդարացի զգացում…»: