· Նորություններ
Կոնսերվատորիայում մեկնարկել են ընդունելության քննությունները
Այսօր՝ հուլիսի 6-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել են ընդունելության քննությունները: Համավարակով պայմանավորված, քննություններն անցնում են սանիտարահիգիենիկ նորմերի խիստ հսկողությամբ և պահպանմամբ:
Կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով այս տարի ուսանողները հանձնում են միայն մեկ՝ մասնագիտական քննություն, սակայն բուհի մասնագիտական բարձր մակարդակը պահպանելու համար տարեվերջին կրճատված քննությունների առարկաների ներբուհական քննությունները կխստացվեն: Այս տարվա համար նախատեսված է 62 անվճար, 181 վճարովի տեղ, դիմորդների ընդհանուր թիվը 246 է:
ԵՊԿ ընդունելության քննությունները կշարունակվեն մինչև հուլիսի 10-ը։
Լուսանկարը՝ Թինա Գևորգյանի / ԵՊԿ