Անցնել բովանդակությանը

· Նորություններ

«Ազնավուրը` Կասպարյանի աչքերով» բացօթյա ֆոտոցուցահանդեսը Երևանում

«Ազնավուրը` Կասպարյանի աչքերով» բացօթյա ֆոտոցուցահանդեսը Երևանում
«Ազնավուր» հիմնադրամը շարունակում է տոնական միջոցառումները՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։
Երևանի սրտում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, բացվել է «Ազնավուրը` Կասպարյանի աչքերով» բացօթյա ֆոտոցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Ազնավուր հիմնադրամը։ 

Հուլիսի 9-ին կայացած բացման արարողությանը ելույթներով հանդես եկան «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի դուստր Լիդիա Կասպարյանը:

Մեկ ամիս շարունակ ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել բացառիկ կադրեր, որոնք որսացել է ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանն իր ֆոտոխցիկով: 1960 թվականի Ազնավուրի հայտնի համերգը «Ալհամբրա» համերգասրահում, Ազնավուրների առանձնատունը Ֆրանսիայում և ընտանեկան միջավայրը, ընկերական հավաքույթներն ու կուլիսային կյանքը. այս ամենը տեսնելու և ֆիքսելու բացառիկ հնարավորություն ունեին միայն ընտրյալ լուսանկարիչներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 9-ը: