· Դասական
Երևանում բացվել է Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես
Մ. Սարյանի տուն-թանգարանում մայիսի 14-ին բացվել է ականավոր կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական և երաժշտական գործիչ Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Մարտիրոս Սարյան. հայրական սեր» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը։
Ցուցահանդեսում ներկայացված են Մարտիրոս Սարյանի գեղանկար և գրաֆիկական ստեղծագործությունները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Մ. Սարյանի տուն թանգարանի և Սարյան ընտանիքի հավաքածուներից: Ցուցահանդեսի բացման օրն առաջին անգամ Հայաստանում հնչել են Հայրենական պատերազմի օրերին Ղազարոս Սարյանի գրած երկու երգերի մեղեդիները՝ ակորդեոնահար Գեղամ Հովակիմյանի կատարմամբ:
Լուսանկարը՝ Մ․ Սարյանի տուն-թանգարանի