Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Facebook-ում հնարավոր կլինի առցանց համերգները դարձնել վճարովի

Facebook-ում հնարավոր կլինի առցանց համերգները դարձնել վճարովի
Facebook-ը նախատեսում է ակտիվացնել առցանց համերգները վճարովի դարձնելու հնարավորությունը:

Այսօր կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով հազարավոր անկախ երաժիշտներ կանգնել են ֆինանսական ճգնաժամի առջև, քանի որ զրկվել են իրենց հիմնական եկամտի աղբյուրից: Փակ են բոլոր համերգասրահները և ակումբները:

«Արվեստագետներին և փոքր բիզնեսին աջակցելու նպատակով մենք նախատեսում ենք էջերին հնարավորթյուն տալ գումար վաստակել՝ ակտիվացնելով տեսանյութերը վճարովի դարձնելու գործառույթը»,-նշված է ֆեյսբուքի տարածած հաղորդագրության մեջ:  

Խորքը վերաբերում է ինչպես առցանց համերգներին, այնպես էլ ներկայացումներին, վարպետության դասերին և կոնֆերանսներին:
Facebook-ում հնարավոր կլինի առցանց համերգները դարձնել վճարովի · Armenian National Music