Ռուս անվանի դերասանուհի Ֆաինա Ռանևսկայայի հուշերը Ալեքսանդր Սպենդիարյանի մասին: «Մտերմագույն ընկերների խորհրդով Ալեքսանդր Աֆանասևիչը եկել էր Սիմֆերոպոլ` իր սիմֆոնիկ ստեղծագործություններից կազմված համերգ կազմակերպելու նպատակով, որպեսզի համերգի ընթացքում հավաքված գումարով ալյուր և հացահատկեղեն գնի երեխաների համար… Իրեն շատ հոգնեցրած վազվզոցից և չարչարանքից հետո, չջեռուցվող և վատ լուսավորված դահլիճում կայացավ համերգը: Ալեքսանդր Աֆանասևիչը ֆրակով էր: Գունատ և ոգեշունչ` նա հրաշալի կերպով ղեկավարեց իր` նույնքան հրաշալի երաժշտությունը: Գուցե շտապելիս մոռացել էին տպել ազդագրեր, բայց դահլիճը դատարկ էր: Ես ցավում էի Սպենդիարյանի համար, որը, ի զարմանս ինձ, համերգից հետո մոտեցավ շատ գոհ. «Գիտեք, սիրելիս, - ասաց նա, - ես շատ գոհ եմ: Ճիշտ է, հասույթ չեղավ, բայց փոխարենն առաջին ջութակն այնքան լավ էր նվագում, ախ, կեցցե առաջին ջութակը»… Սպենդիարյանի հետ հանդիպումն ինձ շատ բան սովորեցրեց, բայց, որ գլխավորն է, սովորեցրեց հասկանալ, թե ինչ է արվեստագետը»: Հատված «Խոսք Սպենդիարովի մասին» գրքից, Երևան, 1971, կազմող, խմբագիր` Վլադիլեն Բալյան Նյութը տրամադրել է [http://www.spendiaryanmuseum.am/]Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը [http://www.spendiaryanmuseum.am/] [http://www.spendiaryanmuseum.am/]