Անցնել բովանդակությանը

· Նորություններ

ԱՄՆ-ի փողոցներում հայտնվել են ֆոնոգրամայի տակ նվագող շրջիկ երաժիշտներ

ԱՄՆ-ի փողոցներում հայտնվել են ֆոնոգրամայի տակ նվագող շրջիկ երաժիշտներ
ԱՄՆ ոստկանությունը հայտարարել է ողջ երկրում կեղծ շրջիկ ջութակահարների մասին, որոնք այլ երաժիշտների ձայնագրությունների տակ պարզապես տարուբերում են էլեկտրական ջութակի աղեղը՝ լրջորեն խախտելով երաժիշտների հեղինակային իրավունքները։ Բոլոր ելույթների ժամանակ «երաժիշտներն» իրենց կողքին փակցնում էին մեծ պաստառներ՝ սրտաճմլիկ գրություններով և օգնության խնդրանքով։

Կեղծ ջութակահարներին բացահայտել են իրական երաժիշտները և համապատասխան հաղորդում ներկայացրել ոստիկանություն, որից հետո ոստիկանությունն այդ երևույթն անվանել է «համազգային աղետ», հայտնում է classicfm-ը։