«Թիկունքը՝ մշակույթ». ՀՀ Տավուշի մարզում ելույթ կունենան  Վարսենիկ Ավանյանը և Վահագն Հայրապետյանը - Armenian National Music (anmmedia.am)
«Թիկունքը՝ մշակույթ». ՀՀ Տավուշի մարզում ելույթ կունենան Վարսենիկ Ավանյանը և Վահագն Հայրապետյանը

Հրապարակվել է՝ Օգս 13 2020, 18:30

Հեղինակ՝ ANM Media
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը բացօթյա համերգով հանդես կգան ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում:

Վարսենիկ Ավանյանը` դաշնակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ կկատարի հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, իսկ Վահագն Հայրապետյանը կներկայացնի հեղինակային, ինչպես նաև հայտնի ու սիրված մեղեդիների սեփական մշակումները:

«Թիկունքը՝ մշակույթ» խորագրով նախաձեռնությունը մեկնարկել է օգոստոսի 5-ին: Առաջին միջոցառումներն անցկացվել են Արծվաբերդ  (օգոստոսի 5)  և Տավուշ (օգոստոսի 6)  գյուղերում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի և «Մեկնարկ»  տաղանդի  զարգացման նպատակային  ծրագրի պատանի երաժիշտների մասնակցությամբ: